top of page

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն աշխարհի առաջնության ընտրական փուլում

Dec 7, 2020
1 min read

Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ֆուտբոլի 2022թ-ի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի հավաքականը, որը վիճակահանության ժամանակ ընդգրկված էր նախավերջին՝ 5-րդ զամբյուղում հայտնվեց J խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտեյնշտեյնի հավաքականները:

Աշխարհի առաջնության որակավորման առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան 2021թ.-ին՝ մարտի 24-ից նոյեմբերի 16-ը ընկած ժամանակահատվածում: 10 խմբերի հաղթողները իրավունք կստանան հանդես գալ 2022թ.-ին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը: Երկրորդ տեղը զբաղեցրած 10 թիմերը, ինչպես նաև Ազգերի լիգայի 200/21 մրցաշրջանի խմբային փուլի հաղթող լավագույն երկու հավաքականները 2022թ.-ի մարտին կայանալիք անցումային խաղերում կվիճարկեն Եվրոպային հասանելիք վերջին 3 ուղեգրերը:

 
 
 

Comments


bottom of page