Հայտնաբերվել է ապօրինի հատված 61 ծառի կոճղ
May 28, 2022
1 min read

Բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով ս.թ. մայիսի 26-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական հերթական շրջայցեր են իրականացրել ՀՀ Լոռու մարզում։ Վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամագծի 61 ծառի կոճղ։ Արձանագրված դեպքով հաշվարկված շրջակա միջավայրի վնասի չափը կազմել է 1.141.500 ՀՀ դրամ։ Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։




Comments