Հայտնաբերվել է 6 զինծառայողի և 3 քաղաքացիական անձի մարմին. Արցախի ԱԻՊԾ
Jan 5, 2021
1 min read

Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին՝ հունվարի 4-ին, Հադրութ, Ջաբրայիլ ուղղություններից 9 աճյուն է հայտնաբերվել, որից 3-ը՝ քաղաքացիական անձի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
Քաղաքացիական անձանց՝ 2 կնոջ եւ 1 տղամարդու մարմինները հայտնաբերվել են Հադրութ քաղաքից։
Մինչեւ այսօր հայտնաբերվել է 1184 մարմին։
Հունան Թադեւոսյանը հայտնեց, որ այսօր որոնողական աշխատանքները կշարունակվեն Թալիշ, Մատաղից, Հադրութ եւ Ֆիզուլի ուղղություններում։




Comments