top of page

Հայտնաբերվել 8 զոհված զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

Dec 22, 2020
1 min read

Հադրութի, Ջաբրայիլի և Հորադիզի ուղղությամբ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։


«Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Հորադիզի, Ջաբրայիլի և Շուշիի լեռնաանտառային տարածքներում»,- նշեց Հունան Թադեւոսյանը:


Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1047 զոհված զինծառայողի մարմին:

 
 
 

Comments


bottom of page