top of page

Հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է. Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն

Jun 5, 2021
1 min read

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են մաքրման աշխատանքները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում: Այս մասին Anews.am-ին տեղեկացնում են փորձագիտական կենտրոնից:

Ըստ տարածած հաղորդագրության` մայիսին կատարած հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 հատ КОБЭ տեսակի կասետային չպայթած ենթազինամթերք, 4 հատ ԲՄ-21 (БМ-21) «Գրադ» և 1 հատ ԴՇԿ (ДШК) փամփուշտ։ Հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է: Չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։


 
 
 

Comments


bottom of page