top of page

Հայտնաբերել ու խոցել պայմանական հակառակորդի թիրախները. զորավարժություն

Mar 29, 2022
1 min read

Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն։ ՊՆ-ից հայտնում են, որ զորավարժության սցենարի համաձայն՝ գնահատվել է իրադրությունը, անձնակազմին առաջադրվել են խնդիրներ պայմանական հակառակորդի թիրախների հայտնաբերման և խոցման, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ։ Զինծառայողները բացազատել են հակաօդային պաշտպանության միջոցներն ու հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։

 
 
 

Comments


bottom of page