top of page

Հայտարարվում է մրցույթ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար. Գագիկ Ծառուկյան

Jan 14, 2022
1 min read


Հետևել տիրոջ պատգամներին և հնարավորինս օգնել մարդկանց, ա՛յս է ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայ ժողովուրդ, Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու: Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»։ Գրառմանը կցած ֆիլմում Ծառուկյանը նշում է, որ միայն արձանը պետք է ունենա 33 մ բարձրություն։ Նման նախաձեռնությունը, ըստ Ծառուկյանի, հույսով ու լույսով կլցնի հայ ժողովրդին։ Հաղթողին նա խոստանում է մեծ պաևգևատրում։

 
 
 

Comments


bottom of page