top of page

Հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համալրման բաց մրցույթ

Nov 10, 2021
1 min read


«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի (այսուհետ՝ ռեկտորի) թափուր պաշտոնի համալրման համար հայտարարում է բաց մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ ունեցող անձինք: ԵՊՀ-ից հայտնում են, որ ռեկտորի թափուր պաշտոնի համալրման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և այլ մանրամասներ՝ այստեղ: ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման և ռեկտորի նշանակման կարգը սահմանվում է «Երևանի պետական հա¬մալ-սարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանո¬նա¬կարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաս¬տաթղթեր» բաժնում (documentation.ysu.am): Դիմումները՝ կից փաստաթղթերով, ընդունվում են 2021 թ. նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ: Մրցույթը տեղի է ունենալու 2021 թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը՝ 11։00-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում:

 
 
 

Comments


bottom of page