Հայոց ցեղասպանությունը ճանաչելը մարդկության պարտքն է. Հունաստանի ԱԳ նախարար
Apr 17, 2022
1 min read

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է Հայոց ցեղասպանության հետագա միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին:
«Այս տարի Հունաստանում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մեր մտքերն այսօր մեր հայրենիքում և ողջ աշխարհում ապրող հայերի հետ են: Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է»,- սոցցանցում գրել է Դենդիասը:
Նա գրառմանը կից իր լուսանկարն է հրապարակվել, որ արվել է 2020 թ. հոկտեմբերին Ծիծեռնակաբերդ կատարած այցի ժամանակ:




Comments