Հայոց մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին և Սուրբ նահատակաց հիշատակին նվիրված երեկո է կազմակերպվել
Apr 26, 2021
1 min read

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ ապրիլի 26-ին, Հայոց մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին եւ Սուրբ նահատակաց հիշատակին նվիրված երեկո է կազմակերպվել։
Երեկոյին մասնակցում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանը, Արցախի հերոս Սամվել Կարապետյանը, մի շարք ռազմական եւ քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ մտավորականներ։
Նշենք, որ Հայոց մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին եւ Սուրբ նահատակաց հիշատակին նվիրված երեկոն կազմակերպվել է «Լույս» հիմնադրամի հովանավորությամբ։




Comments