top of page

Հայկական պատվիրակությունը ճանաչողական այցով եղել է Շվեդիայում

  • Nov 24, 2022
  • 1 min read

Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում - II փուլ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների պատվիրակությունը ճանաչողական այցով եղել է Շվեդիայի Թագավորությունում:

Երկօրյա այցի ընթացքում պատվիրակությունն այցելել է Շվեդիայի զինված ուժերի հեծելազորային զորամասեր, Պահակային գունդ և ռազմական գործողություններում գենդերային հարցերի սկանդինավյան կենտրոն, ծանոթացել Շվեդիայի զինվորական կարգապահական համակարգին, ազգային պաշտպանության ինստիտուտի և ռազմական ոստիկանության գործունեությանը, Շվեդիայի զինված ուժերում կանանց ներգրավվածության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

 
 
 

Comments


bottom of page