top of page

Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ

Oct 21, 2019
1 min read

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 20-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի հետ:


Զրուցակիցները անդրադարձել են այս տարվա մայիսին ԱՄՀ-ի կողմից հաստատված ծրագրի իրականացման ընթացքին՝ մասնավորապես կարևորելով ծրագրում նախանշված առանձին բարեփոխումների ուղղությամբ կատարված և կատարվելիք միջոցառումները: Ջիհադ Ազուրը գոհունակությամբ է խոսել Հայաստանի ընթացիկ բարեփոխումների մասին՝ շեշտելով Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև տնտեսական ոլորտում ունեցած ձեռքբերումները:


Հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020թ. ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացնելու գիտաժողով:

 
 
 

Comments


bottom of page