top of page

Հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը չպետք է անպատիժ մնա. Արցախի ՄԻՊ

Mar 28, 2021
1 min read

Միջազգային հանրության անտարբերությունն Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզի դեպքերին ուղղակի անհասկանալի ու անընդունելի է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Գրեթե ամենօրյա հաճախականությամբ մենք ականատես ենք լինում թե ինչպես են պղծվում, ոչնչացվում մեր մշակութային հուշարձանները, և սա արվում է հայերի նկատմամբ կրոնական և էթնիկ ատելության բացահայտ դրսևորմամբ:

Հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը չպետք է անպատիժ մնա, քանզի մենք տեսել ենք, որ նման դեպքերի անպատժելիությունը ծնում է նոր չարիք աշխարհի տարբեր վայրերում:

Տեսանյութում Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին է»:

 
 
 

Comments


bottom of page