top of page

Հայկական հողի վրա Ադրբեջանի բռնության էսկալացիան անընդունելի է

Nov 17, 2021
1 min read

Հայկական հողի վրա Ադրբեջանի բռնության էսկալացիան անընդունելի է։ Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։

«Հայաստանի դեմ մահաբեր բռնությունների այս աճը կշարունակվի, եթե ԵԱՀԿ-ին կից ԱՄՆ առաքելությունը, Պետդեպարտամենտը եւ միջազգային հանրությունը անհապաղ եւ վճռական դիվանագիտական քայլեր չձեռնարկեն։

Պնդումները, թե երկու կողմերն էլ մեղավոր են, անտեսում են այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գրոհում են Հայաստանի ինքնիշխան տարածքը եւ ահաբեկում անմեղ բնակիչներին։ Սա միջազգային իրավունքի նպատակաուղղված խախտում է, որը միայն կոգեւորի Ալիեւին, եթե նրան չկանգնեցնեն»,- նշել է նա։

 
 
 

Comments


bottom of page