top of page

Հայկական կողմին է փոխանցվել ևս 15 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Mar 19, 2021
1 min read

Հայկական կողմին է փոխանցվել եւս 15 զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Այսօր ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել Վարանդային (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված՝ ռազմագործողությունների ընթացքում զոհված եւ մինչ այժմ անհետ կորած համարվող եւս 15 (նախնական տվյալներ) զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը (նախնական տվյալներ) 1518 է»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

 
 
 

Comments


bottom of page