top of page

Հայկական կողմը ՌԴ միջնորդությամբ վերադարձրել է Ադրբեջանի ԶՈՒ 2 սահմանախախտ զինծառայողներին. ՊՆ

Dec 20, 2021
1 min read

Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։

Պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։

 
 
 

Comments


bottom of page