Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել. ՀՀ ՊՆ
Apr 7, 2022
1 min read

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։




Comments