Հայկ և Էլզա Տիտիզյանները 100.000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն են փոխանցել Մայր Աթոռին
Apr 18, 2020
1 min read

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկ,ատվական համակարգը տեղեկացնում է, որ ազգային բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ համավարակի այս դժվարին պայմաններում ի զորակցություն կարիքավոր հայորդիների: Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի՝ նվիրատվությունը կբաշխվի ժողովրդին թեմակալ առաջնորդների և թեմերի սոցիալական կենտրոնների կողմից։




Comments