Հայկ Մարությանի ցավակցական ուղերձը
Jul 31, 2019
1 min read

Խոր վշտով ընդունեցի հայ թատերարվեստի վարպետ Երվանդ Ղազանչյանի մահվան լուրը: Նշանավոր թատերական ընտանիքի ավագ ներկայացուցիչը, Երեւանի պատվավոր քաղաքացին հեռացավ մեզանից՝ մեր քաղաքին կտակելով հարուստ մշակութային ժառանգություն: Նրա բազմաթիվ բեմադրությունները տասնյակ տարիներ զարդարել են մայրաքաղաքի թատերական բեմերը՝ լրացնելով Հայ թատրոնի երկհազարամյա պատմության լուսավոր էջերը: Ցավակցում եմ Երվանդ Ղազանչյանի հարազատներին, մտերիմներին և նրա արվեստի երկրպագուներին:




Comments