top of page

Հայիթիի իշխանությունները երկրաշարժի հետեւանքների պատճառով արտակարգ դրություն են հայտարարել

Aug 15, 2021
1 min read

Հայիթիի վարչապետ Արիել Անրին մեկ ամսով արտակարգ դրություն մտցնելու որոշում է կայացրել՝ հանրապետությունում շաբաթ առավոտյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հայիթիի պետական հեռուստատեսությունը:

«Կառավարությունը որոշում է կայացրել այս պահից մեկ ամսով արտակարգ դրություն մտցնելու մասին»,- ասել է նա:

Շաբաթ առավոտյան Հայիթիի տարածքում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ավելի ուշ գրանցվել է 5,2 մագնիտուդով հերթական երկրաշարժը: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Կարիբյան ավազանում:

 
 
 

Comments


bottom of page