Հայերն այսօր փակել են Ֆրանսիան Իսպանիային կապող գլխավոր մայրուղին
Oct 17, 2020
1 min read
Աշխարհի հայերը՝ ի նշան Ադրբեջանի և Թուքիայի սանձազերծած ագրեսիվ գործողությունների բողոքի, տարբեր երկրներում շարունակում են փակել միջպետական նշանակության ճանապարհներ: Երեկ Եվրոպայի միջպետական բազմաթիվ մայրուղիների վրա բողոքի ցույցեր անելուց հետո, հայերն այսօր փակել են Ֆրանսիան Իսպանիային կապող գլխավոր մայրուղին:

Այնուհետև ցույցը տեղափոխվել է Բասկերի երկրի գլխավոր հեռուստատեսության մոտ, որտեղ հայերը պահանջել են ի պատասխան թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիայի դատապարտող հայտարարություններ անել: Ցուցարարները վանկարկում են՝ էրդողան-Ալիև ահաբեկիչ, Արցախը Հայաստան է:




Comments