Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 965 նոր դեպք. Մահացել է 7 մարդ
- Anews
- Jul 25, 2022
- 1 min read

Հայաստանում հուլիսի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 965 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 425365-ի: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ շաբաթում կատարվել է 6158 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3154685 է: Փաստացի այս պահին բուժվում է 1144 պացիենտ, ավելացել է 408-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 413901 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 547 անձ: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 մարդ. մահացածների թիվը 8633 է:







Comments