top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել


Հայաստանում հուլիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423417-ի: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ շաբաթում կատարվել է 4992 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3137453 է: Փաստացի այս պահին բուժվում է 290 պացիենտ, ավելացել է 112-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412817 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 62 անձ: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8626 է:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page