top of page

Հայաստանում պատվաստումների տեմպի աճ է նկատվում. Ավանեսյան

Jun 24, 2021
1 min read

Ազգային ժողոովի արտահերթ ընտրություններից հետո Հայաստանում պատվաստումների տեմպի բավական մեծ աճ է նկատվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, նախընտրական շրջանում պատվաստումների տեմպերն ընկել էին, քանի որ մարդիկ այլ առաջնահերթություններ ունեին, սակայն առաջիկայում սպասում է պատվաստումների ցուցանիշի աճ, ինչը հնարավորություն կտա հասնել տարածաշրջանի այլ երկրների ցուցանիշներին:

Ինչպես նշեց Անահիտ Ավանեսյանը, այսօր պատվաստվածների թիվը Հայաստանում արդեն կանցնի 70 000-ը: Պատվաստվածներից որեւէ մեկի մոտ մտահոգիչ կողմնակի ազդեցություններ չեն գրանցվել, գործընթացը, նախարարի պաշտոնակատարի խոսքով, «նորմալ, հանգիստ, կազմակերպված ընթանում է»:

Նախարարի պաշտոնակատարը հորդորում է հայաստանցիներին մինչեւ ուսումնական տարվա սկիզբը պատվաստվել կորոնավիրուսի դեմ

 
 
 

Comments


bottom of page