top of page

Հայաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 78-ամյա պացիենտ

Apr 2, 2020
1 min read

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցած պացիենտի մահվան դեպք: 78-ամյա կինը  Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ: Այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ»,– գրել է Նիկողոսյանը։

Մինչ այս դեպքը Հայաստանում մահացել էր կորոնավիրուսով վարակված 5 մարդ:

 
 
 

Comments


bottom of page