top of page

Հայաստանում հավաքագրում են թոքերի օդափոխման սարքերի նախագծման, արտադրության գաղափարներ և առաջարկներ

Mar 30, 2020
1 min read

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին:

Նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ապրիլի 5-ը:

«Թոքերի օդափոխության անսարք համակարգերի մասին տեղեկատվություն ունենալու դեպքում նույնպես խնդրում եմ նամակ ուղարկել նշված հասցեով։ Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկելcovid19@hti.amէլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք ներառել Ձեր կոնտակտային տվյալները, առաջարկները, իրականացման ժամկետները և անհրաժեշտ ռեսուրսները»,-նշում է նախարարը։

 
 
 

Comments


bottom of page