Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 95 նոր դեպք, մահացել է 4 մարդ
Jun 11, 2021
1 min read

Հայաստանում հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 95 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223555 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1118753 վերջին մեկ օրում` 3866 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2983 պացիենտ. Մեկ օրում նվազել է 50-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 214998 անձ` վերջին մեկ օրում 141 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4482 է:




Comments