top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 5 քաղաքացի

Jul 4, 2021
1 min read

Երեկ կատարվել է 4074 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: «Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Հուլիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 553 դեպք, որոնցից 217 131-ն` առողջացած, 4526-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2796 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 201 725 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4074 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք: Ունենք 57 առողջացած և 5 մահվան դեպք»,- հայտնում են առողջապահության նախարարությունից:

 
 
 

Comments


bottom of page