top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 82 նոր դեպք, մահացել է 1 մարդ

Jun 15, 2021
1 min read

Հայաստանում հունիսի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 82 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223805 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1131239 վերջին մեկ օրում` 3784 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 2767 պացիենտ. Մեկ օրում նվազել է 146-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 215455 անձ` վերջին մեկ օրում 227 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4489 է:

 
 
 

Comments


bottom of page