Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Apr 15, 2022
1 min read

Հայաստանում ապրիլի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422729-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 3171 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3011012 է: Փաստացի այս պահին բուժվում է 2008 պացիենտ, ավելացել է 19-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410420 անձ` վերջին մեկ օրում 27 անձ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8621 է:




Comments