top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 79 նոր դեպք. մահացել է 12 քաղաքացի

Mar 16, 2022
1 min read

Հայաստանում մարտի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 79 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422155-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 3193 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2941837 է:

Փաստացի այս պահին բուժվում է 3019 պացիենտ, նվազել է 41-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 408907 անձ` վերջին մեկ օրում 108 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 8587 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1642 է:

 
 
 

Comments


bottom of page