top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 777, մահվան՝ 14 նոր դեպք

Mar 28, 2021
1 min read

Հայաստանում մարտի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 777 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 190 317-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 3464 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մարտի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 881 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4345-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 603 է, ընդհանուր առողջացածներինը՝ 171 506, փաստացի բուժվողներինը՝ 14 466 (մեկ օրում ավելացել է 160-ով): Մեկ օրում արվել է 4927 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 838 839 թեստ:

 
 
 

Comments


bottom of page