top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Apr 4, 2022
1 min read

Հայաստանում ապրիլի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422581-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2048 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2983263 է: Փաստացի այս պահին բուժվում է 2162 պացիենտ, նվազել է 11-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410124 անձ` վերջին մեկ օրում 18 անձ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով որեւէ մեկը չի մահացել: Ընդհանուր մահվան դեպքերի թիվը 8617 է: Այլ հիվանդության պատճառով, երբ պացիենտն ունեցել է նաև կորոնավիրուսային հիվանդություն, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1678 է:

 
 
 

Comments


bottom of page