top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 675 նոր դեպք. մահացել է 59 քաղաքացի

Nov 26, 2021
1 min read


Հայաստանում նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 675 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 337005 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2342246 վերջին մեկ օրում` 7745 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 15498 պացիենտ. Մեկ օրում նվազել է 667-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 312617 անձ` վերջին մեկ օրում 1539 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 40 քաղաքացի, մահացածների թիվը 7459 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 19 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1431 է:

 
 
 

Comments


bottom of page