top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 60 նոր դեպք. մահացել է 14 քաղաքացի

Mar 7, 2022
1 min read

Հայաստանում մարտի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 60 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421401-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2598 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2918947 է:


Փաստացի այս պահին բուժվում է 4653 պացիենտ, նվազել է 331-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 406570 անձ` վերջին մեկ օրում 377 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8548 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1630 է:

 
 
 

Comments


bottom of page