Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 59 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի
Dec 27, 2021
1 min read

Հայաստանում դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 59 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344540 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2535650 վերջին մեկ օրում` 4669 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4250 պացիենտ: Մեկ օրում նվազել է 181-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 330841 անձ` վերջին մեկ օրում 248 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 7950 է: Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1499 է:




Comments