top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 531 նոր դեպք. մահացել է 48 քաղաքացի

Nov 23, 2021
1 min read


Հայաստանում նոյեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 531 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 334878 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2318552 վերջին մեկ օրում` 7366 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 17195 պացիենտ. Մեկ օրում նվազել է 955-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 308922 անձ` վերջին մեկ օրում 1438 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 48 քաղաքացի, մահացածների թիվը 7356 է: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է:

 
 
 

Comments


bottom of page