top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4192 նոր դեպք. Մահացել է 12 քաղաքացի

Feb 4, 2022
1 min read

Հայաստանում փետրվարի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 4192 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 383458 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2762988 վերջին մեկ օրում` 8857 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 27614 պացիենտ: Մեկ օրում աճել է 1670-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 346224 անձ` վերջին մեկ օրում 2510 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 8075 է: Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1545 է:

 
 
 

Comments


bottom of page