top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 409 նոր դեպք. մահացել է 30 քաղաքացի


Հայաստանում նոյեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 409 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 337931 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2348877 վերջին մեկ օրում` 7169 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 13852 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 315126 անձ` վերջին մեկ օրում 1106 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 7514 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1439 է:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page