top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք. Մահ չի գրանցվել

May 1, 2022
1 min read


Հայաստանում մայիսի 1-ին` ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422871-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2629 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 053 893 է: Փաստացի այս պահին բուժվում է 1081 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 411 485 անձ` վերջին մեկ օրում 435 անձ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է:

 
 
 

Comments


bottom of page