Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 347 նոր դեպք. մահացել է 28 քաղաքացի
Dec 10, 2021
1 min read

Հայաստանում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 347 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342115 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2433927 վերջին մեկ օրում` 6416 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 8652 պացիենտ. Մեկ օրում նվազել է 889-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 324224 անձ` վերջին մեկ օրում 1208 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 7767 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1472 է:




Comments