top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 331 նոր դեպք. մահացել է 13 քաղաքացի

Aug 15, 2021
1 min read

Երեկ կատարվել է 6062 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 331 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Օգոստոսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 558 դեպք, որոնցից 222 613-ն` առողջացած, 4695-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6115 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 434 732 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6062 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 331 նոր դեպք: Ունենք 216 առողջացած, 10 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1135 է:

 
 
 

Comments


bottom of page