top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 290 նոր դեպք. մահացել է 23 քաղաքացի

Dec 11, 2021
1 min read


Հայաստանում դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 290 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 405 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 440 627 վերջին մեկ օրում` 6700 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 8309 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 324 834 անձ` վերջին մեկ օրում 610 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 7788 է: Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1474 է:

 
 
 

Comments


bottom of page