top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք. մահացել է 20 քաղաքացի

Sep 22, 2021
1 min read


Հայաստանում սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 254 709 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1 664 154, վերջին մեկ օրում` 4138 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 11072 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 237 263 անձ` վերջին մեկ օրում 295 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 5181 է։

 
 
 

Comments


bottom of page