Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 272 նոր դեպք. մահացել է 30 քաղաքացի
Nov 22, 2021
1 min read

Հայաստանում նոյեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 272 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 334347 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2311186 վերջին մեկ օրում` 4730 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 18150 պացիենտ. Մեկ օրում նվազել է 1631-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 307484 անձ` վերջին մեկ օրում 1873 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 7308 է: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է:




Comments