Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 256 դեպք. մահացել է 7 քաղաքացի
Aug 16, 2021
1 min read

Հայաստանում օգոստոսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 256 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 234 814–ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4702 է։ Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1136 է: Մեկ օրում առողջացածների թիվը 188 է, ընդհանուր առողջացածներինը՝ 222 801, փաստացի բուժվողներինը՝ 6175: Մեկ օրում արվել է 5415 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 440 147 թեստավորում:




Comments