Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 240 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի
Jan 16, 2022
1 min read

Հայաստանում դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 240 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347 617 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 640 615 վերջին մեկ օրում` 4217 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4443 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 333 609 անձ` վերջին մեկ օրում 91 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8019 է:




Comments