top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 218 նոր դեպք. մահացել է 14 քաղաքացի

Mar 5, 2022
1 min read

Հայաստանում մարտի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 218 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421226-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 3014 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 912 927 է: Վերջին մեկ օրում առողջացել է 695 պացիենտ, փաստացի այս պահին բուժվում է 5384 պացիենտ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8528 է: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1626 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

 
 
 

Comments


bottom of page