top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 212 նոր դեպք, մահացել է 17 մարդ

May 18, 2021
1 min read

Հայաստանում մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 212 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221139 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1042821 վերջին մեկ օրում` 3771 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 6507 պացիենտ. Մեկ օրում նվազել է 128-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 209222 անձ` վերջին մեկ օրում 323 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4346 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1064 է:

 
 
 

Comments


bottom of page