Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2096 նոր դեպք. մահացել է 51 քաղաքացի11:03, 29.10.
Oct 29, 2021
1 min read

Հայաստանում հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2096 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 304546 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2066269 վերջին մեկ օրում` 18141 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 31090 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 787-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 265936 անձ` վերջին մեկ օրում 1258 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 43 քաղաքացի, մահացածների թիվը 6232 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1288 է:




Comments